10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 

Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով բյուջեի կատարողականը` Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջեի եկամուտները կատարվել են 100,3 տոկոսով, այդ թվում սեփական եկամուտները՝ 101 տոկոսով: Քաղաքապետի տեղակալը հայտնել է նաև, որ բյուջեի ծախսերի տնտեսումներ են եղել՝ հիմնականում պայմանավորված գնումների մասով խնայողություններով:

Նշվել է նաև, որ 2017 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին: 

Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ