26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրային խորհուրդը պարապների միություն է. պատգամավոր

Ազգային ժողովում Հանրային խորհրդի մասին օրենքի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Հանրային խորհուրդը չի աշխատում, երբ պետք է իր կարծիքը հայտնի որպես ժողովրդի կարծիք: «Այս նախագծով կարո՞ղ եք մատնանշել գեթ մեկ իրավադրույթ, որը մեզ հույս տա կարծել, որ այլևս Հանրային խորհուրդը չի լինելու պարապների միություն ու դիտորդի աչքով չի հետևելու կատարվող իրադարձություններին»,-հարցրեց նա:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ չի պատրաստվում պաշտպանել Հանրային խորհրդին, այդ կառույցը դրա անհրաժեշտությունը չունի: «Ինձ օրինակ Հանրային խորհուրդը հանգիստ չի թողնում, պարապ չի թողնում: Վերջերս ակտիվորեն քննարկում ենք համատիրությունների հարցը»:

Նա հավելեց, որ խորհուրդը կազմակերպում է քննարկումներ տարբեր հանրային հարցերի վերաբերյալ, տալիս եզրակացություններ իրավական հարցերի հետ կապված:

«Ձեզ հանգիստ չտալը բավարար չէ պնդելու, որ Հանրային խորհուրդը գտնվում է իր տեղում»,-արձագանքեց պատգամավորը՝ հավելելով, որ խորհուրդն ինչ լծակներ ունի, որ կարող է ազդել հասարակական կարևոր հարցերի վերաբերյալ:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս մարմինն այն մարմինը չէ, որ հարկադրաբար ինչ-որ բաներ անի, այն գործում է կամավորության սկզբունքի վրա, և հենց սա էլ բերելու է ակտիվությանն այս մարմնի: «Այդ մարդիկ պետք է շահագրգռված լինեն այս կամ այն հարցին լուծում տալ: Եթե մենք ստիպված լծակ ենք դնում, որևէ բան չենք ունենալու: Թեղեք իրենք իրենց կամքով աշխատեն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ