10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչ, ես կաշկանդվածություն չունեմ. նախարարը՝ դռնփակ նիստերից

ՀՀ բնապահպանության նախարար Արվծիկ Մինասյանն ասում է, որ լուրջ խնդիր կա կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված, ինքը գոհ չէ լրագրողների աշխատանքից, բայց ասել, թե կաշկանդվածություն է ունենում, քանի որ նիստերը դռնբաց են, սխալ է: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության նիստերտ դռնփակ անցկացնելու նախագծին: Միևնույն ժամանակ նա շեշտեց, թե: «Եթե անկախ դիտարկենք այն հրապարակումները, որոնք որ կառավարության նստերից ներկայացվում են նույն լրագրողների միջոցով, ապա շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվում է, ավելի շատ ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկբանաբանությունն է»,-ասաց նա:

Իսկ դա, ըստ դաշնակցական նախարարի, վնասում է նույն հանրությանը: «Պատկերացրեք, եթե ինչ-որ կարևոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը և ներկայացվում է, թե նախարարին ինչ ձևով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունը աղավաղվում է , իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- ասաց Մինասյանը:

Վերջինս շեշտեց՝ կառավարությունը կոլեկտիվ որոշումների կայացման վայր է, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց կայացված որոշումը ենթակա է կատարման: Հարցին՝ անձամբ ինքը կաշկանդված է՝ հաշվի առնելով նաև այն, որ մի քանի անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողութուն է արել, Մինասյանը պատասխանեց.«Ոչ, ես կաշկանդվածություն չունեմ, ես ունեմ պարզ ձևավորված մշակույթ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ