21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տխուր է, որ նոր պիտի կարդան ու ճանաչեն, հասկանան, թե ով էր Խեչոյանը…

”ԵՐԿԻՐԸ` մանավանդ դժվար ճանապարհներ անցած, արհեստականորեն փոքրացված, պիտի զգոն, ուշադիր ապրի: Այն ամենը, ինչ կապված է Խոսքի, Գրի, արվեստի հետ, առաջնային է, գերկարևոր:

Շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ես կուզեի, որ մեր Երկիրը և նրա բնակիչները ճանաչեն Մարդկանց, ովքեր իսկապես Գրում են, Նկարում, Կատարում, մի խոսքով` Արարողներին: Տխու՜ր, չափազանց տխուր է, որ նոր պիտի կարդան ու ճանաչեն, հասկանան, թե ով էր Խեչոյանը…

Սա ցավ է իսկական: Գրողի ֆիզիկական կորստից հետո նրա ոգեղեն ներկայությունը, ինչ խոսք, կհարատևի: Բայց մի անչափ կարևոր բան արդեն չի լինի: Մի օր պիտի հասկանանք ու ջարդենք այն կաղապարը` հնացած, թե գրողին մեռնելուց հետո են սիրում:

Գրողին իր կենդանության ժամանակ հենց պիտի սիրենք` կարդալուց հետո: Մենք ունենք մեծ ու լավ գրականություն ԱՅՍՕՐ: Եվ էլ ավելի լավը կունենանք, եթե ճանաչենք այն` ԿԱՐԴԱԼՈՎ:

Մեր երկիրը գանձ է կորցրել, մեծ գրողի, իսկ մարդիկ համարյա ոչինչ չգիտեն: Միայն անունն իմանալը քիչ է, մի վերնագիրն էլ: Ես գիտեմ, որ երբ ճանաչեն` կարդալով, Տիրոջ կամոք Հասկանան` ինչ են կարդում և գնան գրքի ետևից, կքչանան մեր այս կորուստները նաև…”,-Facebook-յան իր հանրագրում գրել է Անի Փաշայանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ