18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Րաֆֆու “խաղադրույքը” միանշանակ Զառոչկայի վրա է.նախկին փոխոստիկանապետ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) ֆեյսբուքում ներկայացրել է իր դիտարկումները ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ԱՄՆ ուսման նպատակով մեկնելու մասին.

“Ազգային ժողովի պատգամավոր, “Ժառանգություն”  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին ( Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ ): Ըստ պատգամավորի շա~տ պատահական դիմել է, շա~տ պատահական, պատկերացնում եք նույնիսկ անսպասելի, էլի շա~տ անսպասելի, առանց ջանք թափելու մրցույթը անցել է…Բա՞…
Լա’վ, թող մասնակցի, թող կրթվի, թող սովորի…Չնայած նման ժողովրդասեր, ժողովրդի հոգսերով, ազգանվեր խնդիրներով “տառապող քաղաքական գործիչը”  չպետք է լքեր իր ժողովրդին, իր ընտրողներին…
Սակայն ինչ փողերով է նա ուսանելու՞…Եթե ձրի է, ինչ-որ ծրագրով, ապա ձրի պանիրը լինում է միայն թակարդում…Ձրի ոչինչ չկա, կան հեռահար նպատակներ, հեռահար ծրագրեր, ինչ-ինչ հաշվարկներ…
Րաֆֆին “բադասխան”  չկարողացավ տալ, հիմա հերթը Զարուհունն է: Հատկապես, երբ նա արդեն մի քանի լուրջ “հանձնարարականներ”  կատարել է:

Հիմա իհարկե “խաղադրույքը”  միանշանակ Զառոչկայի վրա է…Դե կապիտալիստները հենց այնպես փող չեն ծախսում…
Իսկ ինչու են նման բացակայությունները ԱԺ-ում համարվում հարգելի՞…Հարգելի, բայց հինգ ամի՞ս…Ինչու պետք է մեր` հարկատուներիս հաշվին, նա հինգ ամիս մասնակցի ինչ-որ դասընթացների…

Երբ որևէ մեկը նույնիսկ մի քանի օր բացակայում էր, Զարուհի Փոստանջյանը  “շան լափ էր”  թափում նման պատգամավորների գլխին ու հիշեցնում “անհիշելին”…
Ուր մնաց ազնվության, արդարության “ջատագովի”  սկզբունքները…Թե հովանավորները “պահանջել են”, խիստ են պահանջել, որ նա անպայման անսպասելի կրթվի՞…
Հա’, դե իհարկե մենք ինքներս էլ գիտենք, որ նրան իրոք կրթվել պետք էր, շատ էր պետք…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ