06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շանթ Հարությունյանը դուրս է եկել հացադուլից.նրա կինը՝ հանձնուք կտանի

Տարածվել է տեղեկատվություն, ըստ որի “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը:

Henaran.am-ի թղթակիցը քիչ առաջ զրուցեց Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզան Բադալյանի հետ:

“Փաստաբաը պիտի խոսեր Շանթի հետ, մինչ այսօր նախատեսված ասուլիսը: Ես էլ եմ ստացել տեղեկատվություն, որ Շանթը դադարեցրել է հացադուլը: Դրա համար միայն ուրախ եմ: Շանթը պայքարի իր տարբերակներն ունի: Եթե իսկապես դադարեցրել է, ուրեմն ես շտապ պիտի հանձնուք պատրաստեմ նրա համար”,-նշեց Ռուզան Բադալյանը:

Շանթի որդին, սակայն այսօր կմասնակցի հոր ազատությանը  և նրա իրավունքների պաշտպանությանը միտված երթին: Այդ մասին տեղեկացրեց Շանթի կինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին  Շանթ Հարությունյանը իր կողմնակիցների հետ հեղափոխության փորձ արեց: Նրանք կրում էին “Անոնիմոուսների” դիմակներ և Շանթի խոսքերով փորձում էին արդարություն հաստատել:

Նույն օրը Շանթ Հարությունյանը և նրա աջակիցները ձերբակալվեցին: Շանթի և նրա շարժման համակիրները նրանց քաղաքական բանտարկյալներ են համարում:  Արդեն երկու շաբաթ Շանթը հացադուլ էր  անում և տեղափոխվել էր Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ