18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թևան Պողոսյանին Հանրապետակա՞նն է ճնշել

՛՛Ես հույս ունեմ, որ Թևան Պողոսյանն իր մտադրությունը կփոխի, մինչև փետրվար այդ դիմումը ետ կվերցնի և կշարունակի իր պատգամավորական գործունեությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ըստ օրենքի՝ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում պետք է հայտարարվի մանդատը վայր դնելու մասին, իսկ դրանից հետո էլ մի քանի օր ժամանակ է տրվում, որ պատգամավորը մտածի, կշռադատի իր որոշումը:

Մեկնաբանելով լուրերը, թե Թևան Պողոսյանի նկատմամբ ՀՀԿ-ից են ճնշումներ եղել՝ Մարտիրոսյանն ասաց. ՛՛Ես խոսել եմ իր հետ, և նման բան չի ասել՛՛:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ պատգամավորի վրա ճնշում չի եղել ոչ խմբակցության և ոչ էլ կուսակցության կողմից: 

Արմեն Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ քանի որ Զարուհի Փոստանջյանը մի քանի ամիս բացակայելու է երկրից, Թևան Պողոսյանին առաջարկվել է գլխավորել խմբակցությունը: 

Փորձեցինք նաև պատգամավորից ճշտել, թե արդյոք փոխել է որոշումը, ինչ է մտածում նոր առաջարկի մասին, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ