21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչն է պատճառը՝ ամեն անգամ նման անկապ երգեր ենք ներկայացնում

Աշոտ Իսրայելյանը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Դիտարկում Եվրատեսիլի մասին

Օրերս Youtube-ում դիտում էի ՛՛գերաստղ՛՛ Սիրուշոյի ելույթը Եվրատեսիլ-2008-ում: Որոշեցի մեկնաբանությունները կարդալ, տեսնեմ՝ ինչ են խոսում ելույթի մասին: Ժողովուրդ, առանց չափազանցնելու գրեթե 90%-ը խոսում էին այն մասին, որ հայերը ամեն տարի ավելի վատ երգ են ներկայացնում (Քելե-Քելե, Ջան-ջան, Բում-Բում, Ծիրանի կորիզ եւ այլն): Ու այդ 90%-ի կեսը ադրբեջանցիներ են:
Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ նրանք, ցավոք սրտի, ճիշտ են: Մենք կարող ենք շատ լավ երգով ներկայանալ: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչն է պատճառ հանդիսանում, որ ամեն անգամ նման անկապ երգեր ենք ներկայացնում:
Ինչո՞ւ որոշեցի այս մասին գրել: Որովհետեւ վերջին տարիներին առաջին անգամ ընտրվեց մի մարդ, որը իսկապես արժանի է: Վստահ եմ, որ ինչ երգ էլ ընտրվի, Արամը շատ բարձր մակարդակով կկատարի, իսկ Vitamin-ի տղաները կկազմակերպեն որակյալ ներկայացում, որը կբավականացնի եվրոպացի լսարանին և, վերջապես, կփակի մեր անհայտ ծագումնաբանությամբ հարեւանի բերանը: Իսկապես տհաճ է նման մեկնաբանություններ կարդալը:

Հ.Գ. Այսքան տարվա բոլոր երգերից ամենաշատը հավանել եմ Հայկոյի Anytime you need կատարումը, որը իրոք շատ լավն էր եւ արժանի էր բարձր հորիզոնականի՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ