28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Արժե՞ աղոթել ուրիշի համար. fatherarmen.com

Ով բարի գործ չունի, նրա համար ուրիշի արած աղոթքն անօգուտ է: Մի վանքի վանահայրը, որ առաքինի էր, աղքատների նկատմամբ ողորմած և բոլոր առաքինություներով պսակված, գիշեր ու զօր Աստծուն այսպես էր աղոթում. «Տեր, մեղավոր եմ ես, բայց քո առատաձեռնությանն ապավինած հույս ունեմ փրկվել Քո ողորմածությամբ:

Աղոթում եմ Քեզ, Ամենակալ, ինձ իմ եղբայրներից մի բաժանիր և գալիք կյանքում արժանի արա ինձ նրանց հետ միասին վայելել դրախտի կյանքը»:

Երկար աղոթեց ծերերի որդեսեր հայրը, և Աստված նրան Իր կամքը բացեց հետևյալ կերպ: Նրանցից ոչ հեռու գտնվող մենաստանում տոնակատարություն էր: Վանահայրն այնտեղ էր հրավիրված եղբայրների հետ: Նա չէր ցանկանում իր վանքից դուրս գալ, բայց քնի մեջ լսեց երկնային ձայնը.

«Գնա՛, բայց առաջ ուղարկիր քո աշակերտներին, իսկ ինքդ հետևիր նրանց»: Երբ եկավ տոնի օրը, եղբայրները գնացին հրավիրված ճաշին և ճանապարհին տեսան մի աղքատի, որը վիրավոր էր և հազիվ էր շնչում: Նրան հարցրին, թե որտե՞ղն է ցավում, խեղճը հազիվ պատասխանեց. «Ես գնում էի գործով, բայց այստեղ ինձ վրա հարձակվեց գազանը, և քրքրեց ինձ. Չկա մեկը, որ վերցնի ինձ և գյուղ տանի»:

«Մենք շտապում ենք, – ասացին եղբայրները, – և չենք կարող քեզ համար ոչինչ անել»: Ասացին և շարունակեցին ճանապարհը:

Շուտով այդտեղ հասավ նաև վանահայրն ու տեսավ տառապող վիրավորին: Իմանալով, թե ինչ է կատարվել նրա հետ՝հարցրեց. «Մի քիչ առաջ քո մոտից վանականներ չանցա՞ն, քեզ չտեսա՞ն»:
«Նրանք կանգնեցին ինձ մոտ,- պատասխանեց ծերունին,-իմացան իմ դժբախտության մասին և գնացին առաջ՝ ասելով,թե չեն կարող ինձ հետները տանել»: Նրանց արարքից վշտացած վանահայրը հարցրեց. «Կարո՞ղ ես դու ինձ հետ կամաց-կամաց գալ»: «Չեմ կարող», – պատասխանեց աղքատը: «Ուրեմն նստիր իմ ուսերին, -ասաց վանահայրը, – Աստծո օգնությամբ ես կտանեմ քեզ…»:
Հիվանդ ծերունին որքան էլ համոզեց, թե ճանապարհը երկար է, իսկ ինքը՝ ծանր, որքան էլ խնդրեց, որ նա գյուղից որևէ մեկին ուղարկի իր հետևից, առաքինի վանահայրը, չնայելով ոչ մի բանի, նրան շալակեց և գնաց: Սկզբում նա զգում էր մարդու սովորական ծանրությունը, իսկ հետո գնալով թեթևանում էր և, ի վերջո, կարծես ոչինչ չէր շալակել:

Վանահայրը չգիտեր՝ ինչ մտածեր, երբ հանկարծ օտարականը չքացավ և վերևից ձայն լսվեց. «Դու միշտ աղոթում ես քո աշակերտների համար, որպեսզի քեզ հետ միասին մտնեն Երկնքի Արքայությունը, բայց նրանց գործերը տարբեր են քոնից: Ստիպիր նրանց, որ քայլեն քո ոտնահետքերով, այլապես չեն արժանանա Աստծո Արքայությանը: Ես արդարամիտ եմ և յուրաքանչյուրին տալիս եմ իր գործերի համաձայն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ