22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախարարի առանձնացրած 3 գերակա ուղղությունները

2014 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ոլորտում երեկ գերակա ուղղություններ է առանձնացրել: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացրեց այս ուղղություններւ:

՛՛Երեք գերակա ուղղություններ են նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում: Առաջինը՝ զբաղվածության նոր մոդելի ներդրումն է՛՛,-ասաց նա: Վերջինս հիշեցրեց, որ անցյալ տարի ԱԺ-ում ընդունվեց զբաղվածության մասին նոր օրենքը և նախատեսված է այս տարի մեկ տասնյակից ավելի զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացում և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման և աշխատանքով ապահովման ծրագրեր:

՛՛Երկրորդը ինտեգրասոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շարունակությունն է, նոր փուլի իրականացում, և նախատեսվում է 2013-ին ձևավորված 18-19 մեկ պատուհանով գործող կենտրոները ավելացնել ևս առնվազն 10 կենտրոններով, նախատեսվում է բովանդակային առումով սոցիալական աշխատողների վերապատրաստում՛՛,-հայտնեց Ասատրյանը:

Երրորդը հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումն է, որը նշանակում է, որ սուբյեկտիվ մոտեցումների հնարավորինս նվազեցում տեղի կունենա, նոր չափորիչներ կմշակվեն:

՛՛Սա թույլ կտա իրականացնել անձի բազմակողմանի կարիքների գնահատում և դրանց հիման վրա սոցիալական աջակցման համապատասխան ծրագրերի իրականացում՛՛,-եզրափակեց Արտեմ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ