21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Էհ. Լևոն, Լևոն…

՛՛2008- ի մարտի 21-ին հանդիպեցի Գառնիում, Նոր տարվա միջոցառման ժամանակ: Մեր մի ընդհանուր ընկերոջ հետ էր:
Առաջարկեցի ավարտից հետո իջնել քաղաք ու մի տեղ նստել:

Իմ մեքենայով իջանք:
Ճանապարհին խոսեցինք քաղաքականությունից: Իրենք երկուսով վստահ էին, որ հաղթելու են: Ես տարակուսանք հայտնեցի: 
– Մենք ընկերներ ենք կորցրել, հանուն իրենց հիշատակի պիտի հաղթենք,- ասաց:
– Հասկանում եմ,- ասացի,- ես էլ եմ այնտեղ եղել, ու այդ դեպքից հետո տաս օր սիրտս ցավում էր, բայց հաղթելու համար որոշ պայմաններ է պետք բավարարել, որոնք ցավոք չկան:
Ու ներկայացրի այդ պայմանները:
Նեղացավ:
Երբ հասանք քաղաք՝ երկուսով մերժեցին մի տեղ գնալու հրավերս:

Մի որոշ ժամանակ անց հաշտվեցինք: 
Հրավիրեցի մեր կողմերը՝ Լոռի:
Հաց-մաց կերանք գյուղում ու քեֆներս լավ, որոշեցինք մեքենայով բարձրանալ լեռներն ու գիշերել սարվոր հարաատներիս 
մոտ:
Բարձրանալու ճանապարհին մութն ընկավ, ճանապարհը վատ էր երևում: Սարի ճամփա էր, նեղ, քարքարոտ:

Մի տեղ, անդնդախոր ձորի վերևում, ճանապարհը քանդվել, սահել էր դեպի ձորը, տեղը խոտ էր բուսնել / դա հետո իմացանք/ ու մեքենայի լույսերի տակ ուղիղ էր երևում: 
Երբ հասանք այդ հատվածին, մեքենայի մի անիվն ընկավ այդ հոսած տեղը ու մեքենան մղվեց դեպի ձորը:
Կտրուկ թեքեցի ղեկը դեպի լանջը ու …շխկոց, դխկոց: Մութ..
Մեր բախտից մեքենան ձորը չգլորվեց, այլ հարվածելով լանջի քարերին, կանգ առավ:

Երբ շոկը փոքր ինչ հաղթահարեցինք, շարունակեցինք ճամփան:
– էլ դու խմած ավտո չքշես,- ասաց մռայլ:
– Խմելուց չէր,- արդարացա:- Ճանապարհը քանդվել, տեղը խոտ էր բուսնել, փոսը տեսնել հնարավոր չէր:
– Մեկ է, քշես: Բա որ ձորը գլորվեի՞նք:
– Չէինք գլորվի:
-Էդ ո՞նց:
– Էդ մեր ձորը չէր: Որ մերը լիներ, հիմա գլորվելուս կլինեինք: Մեր ձորն ուրիշ տեղ է:

Առավոտյան գնաց Գութանքարի գագաթը, մի ժամից ավել այնտեղից աշխարհին էր նայում: Ես նկարեցի իրեն: Ուշադիր եթե նայեք, ուղղահայաց մի ուրվագիծ է թույլ երևում սարի գագաթին. ինքն է:
Ի՞նչ էր մտածում…

Ետդարձին չթողեց ղեկին նստեմ, ինքը մեքենան սարից իջեցրեց՛՛:

Facebook-յան իր էջում գրել է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ