17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Պանամա

Հունվարի 8-ին տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:

Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվեցին անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Նախարար Նալբանդյանն ասաց, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։

Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման,   անհրաժեշտությունը, շեշտվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։

Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացավ Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցում էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։

Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։

Դալիա Բերնալին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ