15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջիկայում տեղի կունենա Արմեն Սարգսյանի և «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս   օրերին գտնվում է արտերկրում, հետևաբար ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ  «Ծառուկյան» խմբակվցությունը  դեռ հանդիպում չի անցկացրել: Երբ Ծառուկյանը Հայաստան վերադառնա, հանդիպումը կկայանա: 

Այսօր այս մասին լրագրողների հետ  հանդիպման ընթացաում նշեց  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Պարոն Ծառուկյանն ականջալուր կլինի մեր բոլոր առաջարկներին: Այն հարցերը, որ փորձելու ենք ուղղել նախագահի թեկնածուին, լինելու են քաղաքական տրամաբանության մեջ: Պատասխանները էական դեր են կկատարեն մեր դիրքորոշման համար, որը պարոն Ծառուկյանը կամփոփի: Մեր որոշումը կշռադատված և ի շահ ժողովրդի է լինելու»,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ