25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարցերի հարցը

“Վարչապետ-ԲՀԿ հակամարտությունը” հետաքրքիր է ոչ այնքան իր բովանդակային նշանակությամբ, որքան ձևակերպման տեսանկյունից: Այսպես, ստեղծվում է անհատի և կազմակերպության միջև հակամարտության պատկեր, որը հանրային կապերի տեսանկյունից արդեն իսկ կազմակերպությանը տեղավորում է ոչ նպաստավոր դիրքերում: Տպավորություն է ստեղծվում, թե կոնֆլիկտը ոչ թե իշխանության ու ԲՀԿ-ի կամ որ ավելի վատ է, այդ նույն իշխանության համար՝ իշխանության և ընդդիմության միջև է, այլ՝ վարչապետի ու ԲՀԿ-ի:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյան-Քոչարյան քննադատական փոխհրաձգությունը ներկայացվում է որպես վարչապետ-՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ հակամարտություն, այսինքն՝ առաջինը չի ասոցացվում իր կուսակցության հետ, իսկ երկրորդը, հակառակը՝ ասոցացվում է կուսակցության հետ, որին չի անդամակցում: Կոնֆլիկտը հետերոգեն տեսակի մեջ ներկայացնելը (կոնկրետ դոպքում՝ անհատ-կազմակերպություն) արդեն լուծում է տակտիկական 2 հարց.

1. ՀՀԿ-ն անմասն է այս ողջ գործընթացին, քանի որ թիրախը շեղված է՝ ի դեմս իշխանությունից կառավարության տարանջատման, որը գործելու ուրիշ դաշտեր է բացում, որոնք կարող են դուրս մնալ հասարակական և քաղաքական ուշադրությունից

2. ստեղծվում է տպավորություն, որ մի ամբողջ կուսակցություն լծվել է մեկ անձի ոչնչացման գործին, ինչը նաև հանրային ապրումակցման էֆեկտով կարող է ԲՀԿ-ին դարձնել սոցիալական քննադատության օբյեկտ: Դրա համար էլ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, հարցին, թե իր կուսակցությունը կիսո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետին տրված գնահատականները, տվել է դիվանագիտական պատասխան.

՛՛ԲՀԿ-ն ունի իր դիրքորոշումները և՛ վարչապետի, և՛ վարչապետի թիմի, առհասարակ՝ կառավարության վերաբերյալ, և դրանք բոլորին հայտնի են՛՛: Այսինքն՝ նա, խուսափելով ուղղակի պատասխանից, փորձում է տարանջատել Քոչարյանին ԲՀԿ-ից:  

Իսկ ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ էլ, վարչապետին թիրախավորելով, նախ՝ զսպում է ՀՀԿ-ի հակադարձումը, որի հետ դեռևս պատրաստ չէ գնալ բացահայտ առճակատման, ապա նաև լուծում է իշխանության նվաճման համար մղվող քաղաքական պայքարի տակտիկական սեփական քայլերը՝ սկսելով ամենահարմար օղակից:

ԲՀԿ-ի համար նպաստավոր իրողություն է խորհրդարանի օդիոզ կեցվածքը վարչապետի գործողությունների նկատմամբ, ով հաճախ օրենսդիր մարմնին հեռու է պահում պետական որոշումների կայացման գործընթացից: Բայց հարցերի հարցը ներկա քաղաքական կոնյունկտուրայում հետևյալն է. արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի հակազդի ԲՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի ցանկություններին վարչապետության հարցի առնչությամբ: 

Բանն այն է, որ կառավարության ղեկավարը, ըստ Սահմանադրության, վարչապետն է, իսկ Քոչարյանը կկարողանա գտնել հնարքներ, որոնք կդարձնեն նրան ուժեղ ղեկավար. նրան սատարում են այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

Որքան էլ այս կուսակցությունների և իշխող կուսակցության միջև լինեն տարաբնույթ կապեր, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացը շատ անկանխատեսելի երևույթ է և հնարավոր չէ, որ որևէ քաղաքական ուժ կարողանա ամբողջապես վերահսկել քաղաքականության գործընթացային ողջ սպեկտրը:

Չկա երաշխիք նաև, որ այդ ուժերն ինչ-որ պահի չեն դառնա անկանխատեսելի և դուրս գա վերահսկելիությունից՝ կապված հանգամանքների դասավորության համապատկերի հետ, մանավանդ, լուրջ ամբիցիաներ ունեցող կուսակցությունների պարագայում:

Այս ամենով հանդերձ, Քոչարյանի վերադարձի հնարավորությունը այս պահին քիչ հավանական է, քանի որ Սերժ Սարգսյանն իր ՛՛մեսիջն ուղարկել է երկրորդ նախագահին՝ անցյալում մնացած՛՛ գործիչ լեյտմոտիվով: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ