17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել է՝ Լևոն Խեչոյանը

Քիչ առաջ մահացել է անվանի  արձակագիր, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանը:

 Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955-ին։ 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։  2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։

 Խեչոյանի գործերից առավել հայտնի են` «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»,  «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը»…

Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը բուժման նպատակով գտնվում էր Գերմանիայում:Բժիշկները սակայն խորհուրդ էին տվել նրան տեղափոխել Հայաստան: Արձակագրի կյանքը այդպես էլ փրկել չհաջողվեց:

Henaran.am-ը ցավակցում է Լևոն Խեչոյանի ընտանիքին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ