22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենչը հոգնել է՝ նա երեխաներին “IPhone” չի նվիրի

Արմեն Պետրոսյանը կամ բոլորիս հայտնի հումորիստ Մենչը հոգնել է հումորից: Դերակատարումից դուրս նա լուրջ է մոտենում բոլոր հարցերին:

Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում նա նկատեց.”Չեք պատկերացնում ոնց եմ հոգնել յուրաքանչյուր տիպի հումորային բարեմաղթանքներից: Ուզում եմ լուրջ ամփոփել անցած տարին և ցանկանամ, որ 2014 թվականը բոլոր հայերի համար,ինչպես Հայաստանում այնպես էլ սփյուռքում գտնվող, լինի բարեհաջող տարի և 2014 թվականին չունենանք կորուստներ, այնպիսի կորուստներ, որ ունեցանք 2013-ին”:

Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս Ամանորը եղել է տանը, ընտանիքի կողքին: Նա հավատում է Ձմեռ պապիկին.”Ձմեռ պապիկին հավատում եմ, որովհետև երեխաներիս համար ինքս եմ դառնում Ձմեռ պապիկ: Այսինքն՝ հավատում եմ ինքս ինձ”,-նկատեց հումորիստը:

Իսկ թե ինչպիսի նվերնե՞ր են խնդրել Ձմեռ պապից Մենչի երեխաները հարցին մեր զրուցակիցը պատասխանեց.”Շատ բաներ են խնդրել՝ խաղալիքներ, շորիկներ, ռոբոտներ, կաշխատեմ բոլորը նվիրել”:

“IPhone” հեռախոս չեն խնդրել արդյո՞ք ժամանակակից շատ երեխաների նման հարցին՝ հումորիստը հակադարձեց.”Իմ երեխաները 5 տարեկան են և ես գտնում եմ, որ իրենց հեռախոս դեռ պետք չի, եթե անգամ ուզեն էլ….”

Իսկ կոկորդիլոս`Մենչը բնականաբար չի դնի իր սեղանին.”Բա որ երեխաները վախենա՞ն”

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ