«Ելք»-ն առաջարկում է վիրհատություն, իսկ մենք՝ բուժում. Սերգեյ Բագրատյան
Այսօր «Ծառուկյան» խմբագցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու իրենց դաշինքը չմիացավ «Ելք»-ի կազմակերպած երթին՝ ընդդեմ թանկացումների:
««Ելք»-ն առաջարկում է վիրհատություն, իսկ մենք՝ բուժում: Մենք առաջարկում ենք բարձրացնել թոշակներ և աշխատավարձ: Միգուցե, թոշակներ և աշխատավարձ բարձրացնելու երթին մենք միանանք»:
Իսկ եթե մերծվեն «Ծառուկյան» դաշինքի առաջարկած վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունները, նրանք փձեռքները ծալած չեն նստի:
«Մենք կդիմենք ծայրահեղ քայլերի, իսկ առաջին ծայրահեղ քայլը մենք դիտարկում ենք փողոցային պայքարը: Գիտե՞ք, տպավորություն է, որ ինչ նախաձեռնություն բերի ընդդիմությունը, մեծամասնությունը պետք է մերժի: Այդպես ուղղակի չի՛ կարելի. դրանում առողջ տրամաբանություն այստեղ չկա», – ասաց բանախոսը: