17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ՝ “Շանթ’ ռեստորանային համալիրում. եղբայրը Volkswagen-ով մխրճվել է հարազատ եղբորը պատկանող ռեստորանի մեջ

Shamshyan.com-ը տեղեկացնում է.

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը: Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող “Շանթ”  ռեստորանային համալիրից:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վթարի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժնի պետ Վանիկ Ալթունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ Ս. Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է “Շանթ” ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչին հայտնել է, որ ինքը միտումնավոր չի մխրճվել “Շանթ”  ռեստորան, “աչքերի դեմը սևացել է” և չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Հավաքվածները, իմանալով այդ մասին, կարծիք էին հայտնում, որ այդ ամենը հորինված է, որպեսզի պատասխանատվությունից ազատվի: Այս պահին դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մեծ թվով հավաքվածներ էլ ասում էին, որ այդ պահին ռեստորանում թաղման հոգեհանգստի հաց է տրվելիս եղել 2-րդ հարկում և բարեբախտաբար Volkswagen-ի ՝ ռեստորան մխրճվելու պահին 1-ին հարկում մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում վթարը ծանր հետևանքներ կունենար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ