22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տոնական օրերին “Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6 հազար կանչ

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով:

2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության “Շտապբուժօգնություն” ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ:

Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:

 Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ:Ընդհանուր առմամբ՝ 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ “Շտապբուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով, այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ