04 Մայիսի, Saturday, 2024
KFC

9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին, մայրն ապավինում է բարեգութ մարդկանց/վիդեո/

“Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ից “Նվիրիր ինձ կյանք” նախաձեռնությանը տեղեկացնում են, որ 42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ, ապրում է Ագարակ քաղաքում: Աշխենը հիվանդ է, սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիրոզ, տրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Վիճակը օր-օրի բարդանում է: Աշխենը պարբարեբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում:

“Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք:Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում”,- ասում է Աշխենը:

 Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվեց ասցիտ, տրվեց 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում, նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:

Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Նա ընդամենն 9 տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, տղան ամբողջովին ապրում է մոր հիվանությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիվանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անվանումները…

Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից ակնկալիք ունի. “Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի”:

Բոլոր նրանք, ովքեր կցանական օգնել Աշխեն Մկրտչային, կարող են զանգահարել՝ (+37491) 02-46-77 կամ (+37491) 03-23-88 հեռախոսահամարով:

Տեսանյութը տրամադրել է՝ “Նվիրիր ինձ կյանք” նախաձեռնությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ