07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երգչուհի Լիլուն վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ը տեղեկացնում է.

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի 33 OV 362 համարանիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի 50 SQ 050 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ հետաքննիչ Ա. Կոնջորյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Լ. Ղուկասյանը հայտնի երգչուհի Լիլուն է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ