17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Էլբակյանը քծնե՞լ է իշխանություններին

“Կենտրոն” հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը անդրադարձել է դերասաններ Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի կողմից Սուրբ Ծննդյան պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանի պահելու իրադարձությանը և դրան հետևած բազմապիսի քննադատություններին:Իր ֆեյսբուքյան էջում քաղաքական մեկնաբանը այսպիսի գրառում է արել.

“Մենք ապրում ենք ազատ երկրում և ցանկացած մարդ ինչ–որ բան կարող է պահել ուրիշների գլխին,եթե վերջինները դեմ չեն։Այս առումով Էլբակյանի և Ներսիսյանի արարքի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։

Բայց քանի որ մենք ազատ երկրում ենք ապրում ,ցանկացած մարդ իրավունք ունի նաև հանրային միջոցառումը քննադատելու՝անկախ երևելիների և սրբերի թվաքանակից։

ԳԱԼԱՅԻՆ տված իր հարցազրույցում պրն Էլբակյանը հիմար է անվանում բոլոր նրանց, ում դուրը չի եկել իր արաքը։Քանի որ ես հարգարժան դերասանի նման քրիստոնեության գիտակ չեմ,կխնդրեմ մեկնաբանել՝բազում մարդկանց հիմար անվանելը արդյոք քրիստոնեաբար է։

Պրն Էլբակյանը նույն հարցազրույցում ասում է,որ այս իշխանությունները մեզ պատվել է Աստված, որովհետև նրանք կան։ Ուզում եմ հիշեցնել, որ աշխարհում շատ իշխանություններ են եղել, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել, այդ թվում միլիոնուկես մեր ազգից, անցած դարի սկզբին։ Փաստ որն ըստ Էլբակյանի քանի որ այս իշխանություններն եղել են,նրանց պատվել է ԱՍՏՎԱԾ։
Արդյոք հակաքրիստոնեական չէ նման պնդումը։

Պրն Էլբակյանը նաև ասում է՝ քանի որ ԱՍՏՎԱԾ է այս իշանություններին պատվել, յուաքանչյուրս պետք է նրանց պատվենք։ ՈՒզում եմ հիշեցնել որ միջնադարյան եկեղեցուն բնորոշ այս տրյուկից վաղուց հրաժավել է նույնիսկ եկեղեցին ։
Եվ եթե իշխանությանը պատվել է ԱՍՏՎԱԾ ապա մեզ ՀՀ քաղաքացիներիս հաստատ սատանան չի պատվել և պատվելը պետք է լինի փոխադարձ։
Եթե իշխանությունը երկիրը աղքատացնում է, այնպիսի պայմաններ է ստեղծում որ իր քաղաքացիները փախնեն, ինքն էլ հարստանում է դրան զուգահեռ,նման իշխանությանը պատվելը ոչ թե խորը քրիստոնեություն է այլ մակերեսային քծնանք`նույնիսկ Էջմիածնում, նույնիսկ Հարության օրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ