22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հունվարի 5-ից մեկնարկում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը

Վաղը՝ հունվարի 5-ին, երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից, Հայ առաքելական եկեղեցիներում կսկսվի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը: Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:

 Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է` ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Հունվարի 5-ի երեկոյան մարդիկ միմյանց ողջունում են “Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց”, “Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի” ավետիսով:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից:

 Հունվարի 6-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով եւ Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի:

 Հունվարի 7-ը, ինչպես եւ բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: 

Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը` թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ