06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առողջապահության նախարարությունը ցավակցում է

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ: Նախարար Դերենիկ Դումանյանն իր զորակցությունն է հայտնում Ստեփան Դիլանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին: Ստեփան Դիլանյանն, ում երկար տարիների աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում, ծնվել է 1939թ.-ին Կրասնոդարում, 1945թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաթումի: 1964թ.-ին ավարտելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկապրոֆիլակտիկ ֆակուլտետը` 1966թ.-ին աշխատել է Ազիզբեկովյան շրջանի բժշկական միավորման գլխավոր բժիշկ, իսկ 1968-1971թթ.-ին դարձյալ որպես գլխավոր բժիշկ աշխատանքի է անցել «Ջերմուկ» հանգստյան գոտում: 1971թ.-ին տեղափոխվել է առողջապահության նախարարություն և աշխատել որպես անձնակազմի կառավարման, բժշկական ուսումնական հաստատությունների և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար: 1996թ.-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակազմավորումից հետո դարձել է այդ հաստատության գլխավոր տնօրենը մինչև 2002թ.-ը: 1976-1987թթ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ: Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ստեփան Դիլանյանի ներդրումն առողջապահական համակարգի զարգացման գործում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ