ՇՊՀ-ի հերթական բացահայտումը: Ճապոնիային հետաքրքրում է հայկական գյուղմթերքը, գինին, կոնյակն ու մեղրը
Գյումրի էր այցելել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Էյջի Տագուչին։ Նա, նախ այցելեց Շիրակի պետական համալսարան, ծանոթացավ համալսարանի հնարավորություններին՝ մասնավորապես շքեղ կառուցված դահլիճին ու բանականության բանալի սենյակին, որն ավելի շատ հիշեցնում է բարձրակարգ սրճարան, քան բանականության ու գիտատեխնիկական հնարավորություններով լի «բանականության բանալու»:
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը նշեց, որ բուհի օտար լեզուների ֆակուլտետում որպես երկրորդ օտար լեզու սկսել են ճապոներեն ուսուցանել։ Սա, կարևոր է, որ հետագայում կարողանան իրականացնել փոխանակման ծրագրեր երկու երկրների միջև։ Ճապոներեն սովորողների թիվը, ըստ ռեկտորի, ավելացել է։ Դեսպանն էլ խոսեց Հայաստանում ճապոներեն լեզվի տարածման մասին՝ նշելով, որ դա դեսպանության գլխավոր ռազմավարությունն է։ Նա հայտնեց, որ Ճապոնիայի կառավարությունը Հայ-Սլավոնական համալսարանի հետ մեկտեղ ուզում է Երևանում հիմնել Ճապոնիայի կենտրոն։ Դեսպանի հաշվարկներով, այս պահին 230 ուսանող Հայաստանում սովորում են ճապոներեն։
Ճապոներենի մասնագետների հարցը աստիճանաբար լուծվելու է: Մասնագետները սովորելու են ճապոներեն, ապա գնալու են Ճապոնիա, որտեղ խորացնելու են իրենց գիտելիքները ու վերադառնալու են սովորեցնելու ոչ միայն լեզուն, նաև մշակույթը:
Henaran.am-ի այն հարցին, թե Ճապոնիայում ինչ գիտեն Հայաստանի մասին ու ինչպիսին են պատկերացնում, դեսպան Ն․Գ․ Էյջի Տագուչին տեղեկացրեց, որ Ճապոնիայում 50 հայ են բնակվում, սակայն չգիտի, թե նրանք ինչով են զբաղվում։ Միայն գիտի, որ Հայաստանից Ճապոնիա ուսումնառության մեկնած ուսանողների կեսը չեն վերադառնում, նրանք ամուսնանում են տեղացիների հետ, ընտանիք կազմում։ Հայաստանի մասին իմանալու ու տուրիստական ոլորտը զարգացնելու համար էլ նման տարբեր ծրագրեր են իրականացնում, նաև պատրաստվում են անել որոշակի ներդրումներ։ Ներդրումները կլինեն ոչ միայն Ճապոնիայից, այլ ՀՀ կառավարությունից: Գյուղատնտեսությունն է հետաքրքիր, գինու, կոնյակի արտադրությունը, մեղրի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը:
Հարց ու պատասխանից հետո թեևև դեսպանը շտապում էր մասնակցել ՀՀ Գերմանիայի պատվո հյուպատոսի երդման արարողությանը մասնակցելու, բայց Շիրակի պետական համալսարանի “Բանականության Բանալիում” թեյախմության ու ճապոնական մոտիվներով հյուրասիրություն էր նախատեսվել, որին համեստորեն մասնակցեց դեսպանը: