21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Ինչի ուրիշի երեխեն ավելի լավնա, որ կոկորդիլոսի միս ուտի՝ իմը չուտի”

Բոլոր ակցիաներին պարտադիր մասնակցող՝ ընդդիմադիր Հարություն Հարությունյանը բազմազավակ հայր է: Հարութը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից.”Ինչի ուրիշի երեխեն ավելի լավնա, որ կոկորդիլոսի միս ուտի՝ իմը չուտի”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Երբ նրան ասացի, որ Ամանորին հյուր եմ գնալու իրեն՝ կես կատակ, կես լուրջ ասաց. “Արի, ինչ ասեմ, սեղանին դնելու բան չկա: Շատ-շատ խաշած կռիս ճարվի…..”:

Հարութը պատմեց, որ մի ժամանակ փողոցային առևտրով է զբաղվել, հենց այդ միջոցով վաստակել է իր բազմանդամ ընտանիքի ապրուստը.”Հիմի ով ա՞  թողում առևտուր անեմ, լիցենզյա են ուզում, ես շատ գիտեմ էլ ինչ պոզ ու պոչ, փող էլ չկա գնանք էս երկրից”:

Ամեն դեպքում ընտանիքի հայրը հույս ունի, որ այս տարի կկատարվեն իր երեխաների երազանքները:

Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն  կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ