25 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Սպարտակը՛՛ ազատվում է հայ ֆուտբոլիստների մրցակիցներից

Հունվարի 1-ին կբացվի տրանսֆերային հերթական շուկան, որի ընթացքում թիմերը կփորձեն գնել ու վաճառել  ֆուտբոլիստների:

Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ առաջին հերթին ուզում է բաժանվել մի շարք խաղացողներից: Առաջինը թիմից կհեռանա իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին: Վերջինիս նկատմամբ ակտիվորեն հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական ՛՛Էվերթոնը՛՛:

Նշենք, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս կիսապաշտպանության աջ եզրում եւ հիմնական կազմում հայտնվելու համար համարվում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հիմնական մրցակիցը: Այնպես որ տրանսֆերը ձեռնտու է հայ կիսապաշտպանի համար:

՛՛Սպարտակը՛՛ անպայման վերջնականապես կփորձի ազատվել բրազիլացի հարձակվող Վելիտոնից, ով վերջին շրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս բրազիլական ՛՛Սան Պաուլո՛՛ ակումբում: Եթե տրանսֆերը չկայանա, ապա Վելիտոնը կարող է վերադառնալ եւ դառնալ Մովսիսյանի հիմնական կազմում հայտնվելու հիմնական մրցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ