«Զենքը, որ հիմա ստանում ենք ՌԴ-ից, կամ ձրի է, կամ ավելի էժան, քան ստանում է Ադրբեջանը»
«Մեր ճիշտ քաղաքականության արդյունքում մեզ հաջողվեց զենք-զինամթերքի բալանս ապահովել։ Երբ մենք մտանք ՀԱՊԿ, ստորագրեցինք հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր, կարողացանք ստանալ զենք-զինամթերք, որը լիովին ապահովեց մեր մարտական գործողությունները։ Այն ժամանակ մենք ձևավորեցինք մեր ռազմական ուսումնական հաստատությունը, ՌԴ-ում սկսեցինք պատրաստել մասնագետներ և մինչ այսօր այնտեղ անվճար պատրաստել ենք մոտ 4000 սպա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով հայոց բանակի մասին։
Բանախոսը նշեց՝ զենքը, որ հիմա ստանում ենք ՌԴ-ից, կամ ձրի է, կամ ավելի էժան, քան ստանում է Ադրբեջանը։
«Օրինակ՝ տանկի 1 արկի արժեքը 6 հազար 9 հարյուր դոլար է, հիմա պատկերացրեք, եթե այդ ճանապարհով չգնայինք, մեր բյուջեի վրա ինչ ծանրություն կլիներ», – ասաց Վաղարշակ Հարությունյանը։