10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Չկան տեղեկություններ, որ ԳՁՕ-ի կիրառման արդյունքում ՀՀ-ում առաջացել են առողջական խնդիրներ

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներին Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը հայտնեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ աշխարհում անհանգստությունը ԳՁՕ սննդի վերաբերյալ բնական է և արդարացված: «Դրա մասին է վկայում 100-ից ավելի նոբելյան մրցանակակիրների հայտնի նամակը համապատասխան հայտնի ընկերությանը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ԱԱՀ-ն ԳՁՕ-ի օգտագործման և ազդեցության վրա մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունը գնահատելիս եկել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ կարող է հնարավոր ռիսկեր առաջացնել մարդու առողջության վրա: «Կարող է անմիջական ազդեցություն ունենալ՝ հնարավոր թունավորումներ, ալերգիկ ռեակցիաներ, սպեցիֆիկ բաղադրիչների առկայությունը կարող են օժտված լինել թունավոր նյութերով, անսպասելի ազդեցություն առաջանալ գենի ներկրման արդյունքում: Բայց այս պահի դրությամբ Առողջապահության նախարարությունը չունի փաստագրված տեղեկություներ, որ ԳՁՕ-ի կիրառման արդյունքում ՀՀ-ում առաջացել են առողջական խնդիրներ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ