21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երկրի գլխավոր Արծիվը ավանդական տոլման է սիրում. հետաքրքիր մանրամասներ նրա ընտանիքից /վիդեո/

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը երբեք չի խառնվում տան խոհանոցային եռուզեռին:

“Չի օգնում, կարիքն էլ չկա, ես ամեն ինչ հասցնում եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Հերմինեն:

Փոխնախարարի ընտանիքը Ամանորը նշում է տանը, ոչ մի ռեստորան չեն գնում: Սեղանին ավանդական խոզի բուդն է լինում, սակայն Խաչիկ Ասրյանը նախընտրում է տոլման: Այն պարտադիր է իրենց տոնական սեղանին:

Նվերների հարցում շռայլ է փոխնախարարը: Կնոջն արդեն նվերը տվել է: 

“Գումար է տալիս, ես էլ իմ ճաշակով նվեր եմ գնում”,-պատմեց Հերմինեն՝ նշելով, որ այս տարի զարդ է գնել: Արդյո՞ք  երկրի խստաբարո գլխավոր Արծիվը իր քաղաքական տեսակետը թելադրում է ընտանիքի անդամներին հարցին՝ կինը պատասխանեց, որ տանը ընդհանրապես այդ մասին չեն խոսում:

“Միայն համապետական ընտրություններին են խառնվում”,-զրույցին խառնվեց Խաչիկ Ասրյանը: 

Հետաքրքիր զրույցի մանրամասները, ինչպես նաեւ Ասրյանի կնոջ, երեխաների բարեմաղթանքները տեսանյութում:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր թողարկման, երբ հայտարարվեց, որ Խաչիկ Ասրյանը ճանաչվել է լավագույն փոխնախարար, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով արդյունավետ աշխատանքի համար Ասրյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

 

Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն  կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ