28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մովսիսյանը հավաքականի կազմում է

chempinat.com կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Կայքը հայ հարձակվողի մասին գրել է.

՛՛ Առաջնության առաջին հանդիպումների ժամանակ Մովսիսյանը այդքան լավ տեսք չուներ, հիմնական կազմում տեղ գտնելու համար պարտվում էր Էմենիկեին: Բայց նիգերացու հեռանալուց հետո դարձավ անփոխարինելի խաղացող: Ներկա պահին առաջնության գլխավոր ռմբարկուն է, չնայած ստիպված էր բաց թողնել մի շարք հանդիպումներ վնասվածքի պատճառով՛՛:

Խորհրդանշական հավաքականի կազմը ունի հետեւյալ տեսքը.

Լոդիգին, Դուգլաս, Չոռլուկա, Զանեւ, Սամեդով, Գլուշակով, Շիրոկով, Դանի, Մովսիսյան, Հալկ:

Գլխավոր մարզիչ է ընտրվել Ստանիսլավ Չերչեսովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ