Լավագույն փոխնախարարը՝ Խաչիկ Ասրյանն է
“Անալիտիկ” կենտրոնը դեկտեմբերի 27-ին ամփոփեց “ԱՍ” քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները:
“Տարվա լավագույն փոխնախարար” կատեգորիայում ներկայացված էին 10 փոխնախարարներ, որոնց ընտրությունը կատարվել էր՝ ելնելով բնակչության շրջանում սոցհարցումների եւ “Անալիտիկ” կենտրոնի վերլուծություններից:
Ներկայացված 10 փոխնախարարներն էին՝
1. Վաչե Տերտերյան- Տարածքային կառավարման նախարարություն
2. Խաչիկ Ասրյան- Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
3. Պավել Սաֆարյան- Ֆինանսների նախարարություն
4. Կարինե Մինասյան- Էկոնոմիկայի նախարարություն
5. Սիմոն Պապյան- Բնապահպանության նախարարություն
6. Գրիշա Բաղիյան- Գյուղատնտեսության նախարարություն
7. Շավարշ Քոչարյան- ԱԳՆ
8. Հայկարամ Մխիթարյան- Արտակարգ իրավիճակների նախարարություն
9. Վահե Ջիլավյան- Սփյուռքի նախարարություն
10. Կարինե Հարությունյան- ԿԳՆ
Առցանց քվեարկության արդյունքում Տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, 2-րդ հորիզոնականը՝ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Տարվա լավագույն փոխնախարար կոչմանն արժանացավ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Henaran.am-ը շնորհավորում է Խաչիկ Ասրյանին, մաղթում էլ ավելի բեղմնավոր աշխատանք: