27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա օդից չի եկել, սա պետության առաջնորդի հստակ քաղաքական գծի իրացման հետևանք է»

«Եթե հետ գնանք Ստրասբուրգ և Փարիզ, կտեսնենք թե ինչպիսի բառամթերք էին օգտագործում եվրոպացի մեր գործընկերներն ու ինչպիսի բառամթերք են օգտագործում նրանք այսօր: Թորբյորն Յագլանդն ասաց, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում: Սա օդից է՞ եկել»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՝ անդրադառնալով երեկ մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանին, նաև նախագահ Սարգսյանի ելույթին ԵԽԽՎ-ում:

Ըստ Շարմազանովի՝ սա առաջին հերթին պետության առաջնորդի աշխատանքի արդյունքն է, ապա և իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության: «Երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, ՀՀ-ում ներքաղաքական ժողովրդավարական խնդիրներն անհանգստացնող էին հենց եվրոպացի նախագահների տեսանկյունից:  Այո, այն ժամանակ տարբեր բանաձևեր էին ընդունվում, ու վտանգ կար, որ ՀՀ-ն ենթարկվի որոշ պատժամիջոցների, այդ դահլիճում երեկ որևէ հարց տվող կասկածի տակ չդրեց ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքականության անշրջելիությունը, սա օդից չի եկել, սա պետության առաջնորդի հստակ քաղաքական գծի իրացման հետևանք է»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ