10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տոն օրերին մի ծանրաբեռնեք ստամոքսը

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

 Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ   մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:

Աղցանները հարկավորէ պատրաստել քիչ քանակներով և միայն մատուցելուց առաջ համեմել մայոնեզով և թթվասերով,    բացի այդ պետք  է զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը անհրաժեշտ  է կաթսայի մեջնախօրոք եռացնել 20-25 րոպե:

Խորհուրդ է  տրվում սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը 70 աստիճանից բարձր: Պետք է պահպանել կիսապատրաստվածքների,   հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:

Բացի այդ,  պատրաստի սննդամթեքը սառնարանում պահել 72  ժամից ոչ ավելի:

Պետք է զգոն լինել և սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը պետք է լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր, իսկ կրեմային հրուշակեղեն պատրաստելիս` նախօրոք լվանալ հավկիթները:

Խորհուրդ ենք տալիս չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը,  չգնելու սննդում չօգտագործելանհայտ ծագման, չստուգված սնկեր:

Սունկը գնել միայն շուկայից և խանութներից`   համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Միևնույնժամանակ,  պետք է խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից,  սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

Տոնական օրերին խորհուրդ է տրվում սահմանափակել տապակած կերակրատեսակները,  ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումը օրգանիզմում, ընկճում (արգելափակում է)  կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը,  որը դժվարանում է մարսողությունը և սննդի յուրացումն օրգանիզմի կողմից:  Արդյունքում սկսվում է մսի խմորումը աղիներում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ