26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մակրոնի հայտարարությունը յուրատեսակ մեսիջ է Ադրբեջանին

Այնպես է ստացվել, որ Հայաստանի ղեկավարությունն այսօր նախագահի ու վարչապետի կազմով գտնվում է արտերկրում։ Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։ Համատեղ հանդիպման ընթացքում արծարծվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Մակրոնը բավականին հանգամանալից անդրադարձ է կատարել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման կարևորությանը՝ մատնանշելով, որ կողմերը պետք է հարցի կարգավորման համար գտնեն անհրաժեշտ ու համարձակ փոխզիջումներ, քանզի այլ կերպ հարցը կարգավորել դժվար կլինի։ Կարելի է իհարկե ասել, որ Մակրոնը գուցե ոչինչ չի ասել, սակայն շատ կարևոր է ասված խոսքի պահը։ Դա ասվել է այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր առաջ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ քննարկելու կոնֆլիկտի լուծման հետագա քայլերը։

Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի հանդիպումներից հետո ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ ի կատար չեն ածվում։ Այս ֆոնին Մակրոնի հայտարարությունը յուրատեսակ մեսիջ է Ադրբեջանին, որի շուրջ օղակը գնալով պրկվում է։ Նրանք հրաժարվում են մեխանիզմների տեղադրումից, հրաժարվում են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ու ֆունկցիաների ընդլայնումից, այնպես որ, այս ճնշումը գնալով մեծանալու է։ Մակրոնը խոսում է ստատուս քվոյի անթույլատրելի լինելուց, և դատելով նրանից, որ ռազմական ճանապարհով հարցը լուծելու տարբերակը գոնե բոլոր կողմերն իրենց ներկայացուցչական խոսքում բացառում են, կարող ենք եզրակացնել, որ Ֆրանսիան կողմնակից է հարցի խաղաղ կարգավորմանն ու ավելի շատ հայկական կողմի հանդեպ անթաքույց համակրանք ունի։

Գրիգոր Սաղաթելյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ