08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սարգսյան. Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար:

«Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական», – ասել է Սերժ Սարգսյանը ֆրանսիական L’Express պարբերականին տված հարցազրույցում:

«Կցանկանայի հիշեցնել, որ Թեհրանը մշտապես պահպանել է չեզոք և բալանսավորված վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին ու նրանց մշակույթը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը:

Հարցին՝ Հայաստանին մտահոգում է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի գնահատմամբ ունի բացառիկ կառուցողական բնույթ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ