06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարվա սիրված քաղաքապետ է ճանաչվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

“Անալիտիկ” լրատվա-վերլուծական կենտրոնի  11 անվանակարգերում կազմակերպված “ԱՍ” քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է “Տարվա սիրված քաղաքապետ”:  Հատուկ մրցանակը ստացել  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նույն մրցանակաբաշխության համատեքստում  վարչական շրջանի  տարվա լավագույն ղեկավար անվանակարգում քվեարկության արդյունքներով 4 -րդ հորիզոնականն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Երրորդ տեղում  է  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Երկրորդը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն է և ձայների մեծամասնությամբ վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար է ճանաչվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Մրցանակակիրները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար և պարտավորվել ավելի եռանդուն աշխատել`ի շահ իրենց ղեկավարած վարչական շրջանների և մայրաքաղաք Երևանի: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ