06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պայքարը շարունակվելու է` “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների” նախաձեռնող խումբը հայտարարեց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամները, ՝ Գևորգ Գորգիսյանն ու Արսեն Մանուկյանը, Մարիաննա Քալիշյանը   ամփոփելցին  խմբի գործունեությունն ու վերջին 2 ամիսների արդյունքները, հանդես եկան՝ 2014-ի իրենց ծրագրերի ու նախաձեռնությունների մասին հայտարարությամբ:

 “Հաշվի առնելով կառավարության “գազային խաղերը”` այս ամենից կարելի է հանգել միայն մեկ տրամաբանական եզրակացության. կառավարող համակարգը կրկին ընտրել է “պակասորդը քողարկելու” քաղաքականությունը, ինչպես դա արեցին գազի գնի թանկացման դեպքում, որի համար ՀՀ քաղաքացիները կուտակեցին 300 մլն ԱՄՆ դոլարի պարտք ու թանկ վճարեցին դրա դիմաց: Իրականում այս գումարով պետությունը պարզապես գնեց “ՀայՌուսգազարդի” լռությունը` ընտրությունների ժամանակահատվածում”,-ասված էր հայտարարության մեջ:

 

Բանախոսների դիտարկմամբ կառավարությանը չի հաջողվել ապահովել երկրում արդեն խոստացված տնտեսական աճը և այդ պատճառով էլ փորձ է արվում ներգրավել ներդրումային ֆոնդերը:

“Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետև մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը և այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված և հետևողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ”,- նկատեց ծրագրավորող Արսեն Մանուկյանը:

Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց, որ իրենք շարունակելու են պայքարը, արդեն իսկ մշակված ռազմավարությամբ և գործելաոճով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ