05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թող Տարոնը պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի /վիդեո/

Երեկ Տնտեսագիտական հալասարանում տեղի ունեցածը երիթհանրապետականներին բնորոշ վարքագիծ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ ուսանողներ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը:

”Կա լրագրողի աշխատռանքի խոչընդոտում նրանց բոլորի և տնտեսագիտական համալսարանի ռեկտորի կողմից: Միանշանակ է` հանցակազմը կա: Ես ուղղակի հորդորում եմ գլխավոր դատախազին, որ ինքը իր նախաձեռնությամբ գործը սկսկի, հարուցի քրեական գործ ու ՄԻՊ-ն էլ կարծում եմ, պետք է արձագանքի: Ես կարող եմ ինքս գրել հաղորդում հանցագործության մասին, բայց տվյալ պարագայում դա իրենց գործն է և եթե չանեն, չհարուցեն գործ, ուրեմն իրենք էլ այս շղթայի մեջ են”,-ասաց նա:

Հարցին` ուրա՞խ է, որ այսուհետ ունենալու ենք գիտությունների թեկնածու քաղաքապետ, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը որոշ ժամանակ առաջ նամակներ էր գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին, որ նրանք հրաժարվեն իրենց պաշտոնից ու զբաղվեն գիտությամբ, որովհետև նրանցից ամեն մեկը գլխավորում է բուհերի խորհուրդները : ”Այն ժամանակ խնդրել էի նրանց` հրաժարվեն իրենց պաշտոններից, որովհետև գիտությունը կտուժի: Հիմա նույնը պետք է ասեմ Տարոնին, թող պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ