15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը հրաժարական կտա՞

”Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսկան աճի վերաբերյալ”,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե պատրատսվում է արդյոք հրաժարական տալ, քանի որ կառավարությունը չի կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած 7 տոկոս տնտեսական աճը:

Վարչապետը նկատեց, որ երբ ձեռնարկատերերը հաշվետվություն տան, իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի տվյալները, նախարարությունները հնարավորություն կունենան ներկայացնել հաշվետվություն ու քաղաքական գանհատականները կտրվեն այդ ժամանակ: Այդ ժամանակ նաև պարզ կդառնա այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց համաձայն կառավարությունը այդքան տնտեսական աճ չի գրանցել:

”Եվ կհասկանանք` արդյոք կառավարությունն արել է հնարավորինը տնտեսական աճի համար, թե ոչ”,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ