10 տարի հետո որքա՞ն սփյուռք կունենանք. պատգամավորը՝ նախարարին
Ազգային ժողովում ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, թե այս պահին 7 միլիոնից ավելի սփյուռք ունենք, իսկ 10 տարի հետո որքա՞ն սփյուռք կունենանք:
«Դա կապված է աշխարհող տեղի ունեցող իրադարձություններից, երևույթներից, քաղաքականությունից: Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին ու վերադարձան իրենց արմատները, ապրիլյան դեպքերի ժամանակ շատերը վերադարձան. ակնհայտ է, որ մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանն ասաց՝ մեկ օրում ազգ դարձանք»,-պատասխանեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով՝ և արտագաղթ է լինում, և ներգաղթ: «Երկու գործընթացներն էլ տեղի են ունենում, մենք հայադարձության հարց ենք դրել, ոչ թե հայրենադարձության, և մենք հորդորում ենք համայնքաներին, որ զբաղվեն այն հայերով իրենց տարածքում, ովքեր հեռացել են հայ լինելուց»,-եզրափակեց Հ. Հակոբյանը: