04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գործարար շրջանակների, զբոսաշրջային ու գովազդային ոլորտի, ինչպես նաև քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված  համագործակցությունը, ընդգծել է, որ անցնող տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված ձեռքբերումներում շոշափելի ներդրում է ունեցել նաև գործարար աշխարհը. «Պետք է նշեմ, որ անցնող տարին մեր սիրելի մայրաքաղաքի համար նոր ձեռքբերումների տարի էր, և մենք ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք Երևանը երևանցիների, նաև մայրաքաղաքի հյուրերի համար ավելի լավը, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու ճանապարհին: Ուզում եմ արձանագրել, որ անցնող տարվա մեր ձեռքբերումներում առկա է նաև ձեր ներդրումը: Նաև ձեր աշխատանքի արդյունքում է, որ գործարար աշխարհը հետաքրքրված է Երևանով և տարեցտարի ընդլայնվում է Երևանի գործարար կապերի աշխարհագրությունը: Զբոսաշրջային ոլորտի մեր գործընկերներն էլ իրենց հերթին նպաստեցին, որ ավելի շատ մարդիկ այցելեն Երևան, տեսնեն մեր չքնաղ մայրաքաղաքն ու հեռանան՝ կրկին այցելելու հաստատ որոշումով: Երևանն ավելի ներկայանալի դարձնելու գործում, իհարկե, փոքր չէ նաև գովազդային ոլորտի մեր գործընկերների դերը, որոնք տարեցտարի ավելի են կատարելագործվում և ամեն անգամ ստիպում նորովի ճանաչել մեր սիրելի քաղաքը:  Կցանկանայի առանձնակի անդրադառնալ նաև մեր երիտասարդների աշխատանքին, ովքեր սրտացավ նվիրումով մասնակցեցին համաքաղաքային նշանակության մեր բոլոր ծրագրերին ու իրենց գործով օրինակ հանդիսացան թե իրենց հասակակիցների և թե շատերի համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ գալիք 2014թ.  ընթացքում շարունակական են լինելու մայրաքաղաքի ու նրա բնակչության բարօրությանն ու բարեկեցությանն ուղղված համատեղ բոլոր ծրագրերը. «Համոզված եմ, որ մեր շարունակական համագործակցությունն ավելի ու ավելի ընդգրկուն կդառնա և կշարունակի ծառայել մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակչության բարօրությանն ու բարեկեցությանը: Նաև իմ և քաղաքապետարանի աշխատակազմի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք լինել բաց և պատրաստակամ՝ օժանդակելով հանուն Երևանի և երևանցու ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ արդյունավետ  աշխատանքի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ