10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ուորլիքի հայտարարությունը Բաքվում «ծանր են տանում

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է.

”Ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե  ”առաջին դեպքը չէ, երբ արևմտյան դիվանագետները և հատկապես նրանք, ովքեր ամերիկյան վերնախավից են, Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են որպես բանակցային պրոցեսի կողմ”:

Նման հայտարարության հնչեցնելու առիթը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ”Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցն էր, որում Ջ. Ուորլիքը մասնավորապես նշում է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ”Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար շատ կարևոր է”:

Ամերիկացի համանախագահն, իհարկե, լավ գիտի, որ Արցախում ևս հայեր են ապրում, սակայն նրա` նույն հարցազրույցում մի քանի անգամ ընդգծած ”Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ” ձևակերպումն Ադրբեջանում մեծ անհանգստություն է բարձրացրել, քանզի Ադրբեջանում եկել են այն եզրահանգման, որ դրանով համանախագահը փորձել է ընդգծել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը: Նույն հարցազրույցում, ի դեպ, ադրբեջանցի քաղաքագետը խոստովանել է, որ Ջ. Ուորլիքի հարցազրույցում, ամենամտահոգիչը Լեռնային Ղարաբաղին որպես առանձին սուբյեկտ ներկայացնելու հանգամանքն է:

Ի դեպ, Թոֆիք Աբբասով ադրբեջանական ”իշխանական արքունիքին” մոտ կանգնած քաղաքագետ է, ով ժամանակին ծառայություններ է մատուցել նաև հայր Ալիևին` վերջինիս նախագահության օրոք զբաղեցնելով մամուլի քարտուղարի պաշտոնը:
Ադրբեջանցի քաղաքագետի համար ոչ պակաս մտահոգիչ էր նաև այն հանգամանքը, որ համանախագահները բացեիբաց խոսում են Ղարաբաղի` բանակցային սեղան վերադառնալու մասին ու չնայած վերջինս այդ հարցում ևս մեղադրանքներ է հնչեցնում ամերիկացի համանախագահի հասցեին, սակայն այդ մասին Ստեփանակերտում հայտարարել էր ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Վերջինս նշել էր, որ ”որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց”:

Միաժամանակ Աբբասովը ցավով արձանագրել է այն ջանքերը, որ ամերիկյան կողմը գործադրում է ”ԼՂ հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն առանձնացնելու համար”:

Ամփոփելով հարցազրույցը՝ վերջինս նշել է, թե ամերիկյան կողմը ”ցանկանում է պարտադրել Ադրբեջանին` համակերպվելու իր համար ոչ շահավետ պայմանների հետ”:
Ադրբեջանի նախագահը, տարբեր հարթակներում փորձում է ցույց տալ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը հանդես է գալիս ուժեղ դիրքերից` փորձելով ընդգծել իր ինքնավստահությունը, իսկ քաղաքական վերնախավում եղած անհանգստությունն ու մտահոգությունները փորձում է արտահայտել իշխանության վերնախավի ազդեցության տակ գտնվող քաղաքագետների միջոցով”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ