10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոստանջյանի նվերները նախագահին, վարչապետին, ԱԺ ու ՍԴ նախագահներին /վիդեո, ֆոտո/

ԱԺ ” Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սովորույթի համաձայն նոր տարվա բացիկներ է նախապատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Փոստանջյանը ներկայացրեց այդ բացիկները` հավելելով, որ դրանք ունեն ”խորը իմաստ”:

”Ոտքերը կապած գառնուկ” նկարով բացիկը նախատեսված էր ՀՀ վարչապետին։ ”Դուք էլ կարող եք մեկանաբենլ, թե ինչ խորհուրդ ունի, ուղղակի բացիկի ներսում պետք է գրեմ շնորհավում եմ ձեր նոր տարին, այսքանը կգրեմ Տիգրան Սարգսյանին, մնացածը թող ինքն իր ձևով մտածի մեկնաբանի, թե ինչ է սա նշանակում”,-ասաց նա։

ԱԺ նախագահի համար պատրաստված նկարում աքլոր էր, որի ոտքը կապել և կախել են գլուխն ի վար։ ”Այն ինչ-որ տեղի է ունենում մեր կյանքում, հասարակության մեջ, այսպիսի անդրադարձ կարող է ունենալ յուրաքանչրյուրի համար։ Կտավը պահվում է Պրադոյի թանգարում, մարդիկ, երբ նման պատկեր են փոխանցել, իրականում ցույց են տվել, որ այսպիսի իրավիճակում կարող է հայտնվել յուրքանչյուր մարդ”,-բացատրեց Փոստանջյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՍԴ նախագահին նա բացիկ էր պատրաստել միջին դարերի կտավներից։

Ի գիտություն Սերժ Սարգսյանին՝ նշեց, որ հասարակությունը հիմար չէ, ուղղակի փորձում են հիմարի տեղ դնել։ Նույն նկարով բացիկը Զարուհի Փոստանջյանը կուղարկի նաև ՍԴ նախագահին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ