Տեր-Պետրոսյանը սո՞ւրբ դուրս եկավ. Իրավունք
1990-ականներին ապամոնտաժվեցին ու հօդս ցնդեցին մի շարք գործարաններ, մասնավորեցվեցին , ՌԴ-ին վաճառվեց նաեւ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի 55 տոկոս բաժնեմասը։ Արդյոք ՀԱԿ ներկայացուցիչները մոռացել են ԼՏՊ-ի իշխանության օրոք վաճառված գազի բաժնեմասի մասին,”Իրավունք”-ը ճշտեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։
“Հստակ թվերը չգիտեմ, այդ իսկ պատճառով չեմ կարող հիմա որեւէ մեկնաբանություն անել, քանի որ կարող է սխալվեմ։ Եթե 51 տոկոս փաթեթը պահպանվում է, ուրեմն դեռ հնարավորություն կա ազդելու սակագնի եւ որոշումների վրա։ Այն ժամանակ դա նորմալ գործիք է եղել, եւ դրա համար ես համեմատություններ չէի դնի”ՙ-ասաց նա։