22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատճառը “Նիվա՞”-ն էր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի թղթակիցը զրուցել է դեկտեմբերի 25–ին, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող եւ 9 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո ազատ արձակված Արայիկ Պետրոսյանի հետ։ 

-Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ հենց ձեզ կասկածեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ։

 

-Էդ ոչ մեկս էլ չգիտենք, թե ինչի՞. ինչի՞ համար։ Դու կարո՞ղ ես ասել՝ ինչի համար են ինձ կասկածել։ Ես էլ չգիտեմ։ Բոլորի համար մութ ա այս պատմությունը, թե ինչի։ Որ Նիվա մակնիշի ավտոմեքենա ունենք, ուրեմն էդ հիմք ա տալիս ասելու, որ ե՞ս եմ սպանել։ Պռոշյանում մենք 2 նիվա ունենք, մեկը իմն ա մյուսը՝ եղբորս։ Ես էդ օրը (ապրիլի 2-ին, Հրաչ Մուրադյանի սպանության օրը, հեղ.) երեխուն տարել եմ դպրոց, եկել եմ տուն։ Հետո եկել են միանգամից տնից տարել են։ Ես տունն եմ եղել, որ էդ լուրը լսել եմ, ինձ զանգել ասել են, որ տենց բան ա եղել։ Ուրիշ Նիվա մակնիշի ավտոմեքենա չի եղել գյուղում՝ ինձ են եկել տարել ու մեղադրանք են առաջադրել։

Ապօրինի զենք էլ չի եղել։ Մենք զենք չենք ունեցել։ Ես զենք չունեմ, ոչ էլ տեղեկություն ունեմ։ Իսկ անտիմոնի մասին ասեմ, որ բոլորս էլ գիտենք, որ էդ անտիմոն կոչվածը կարա լինի ցանկացած պարագայից՝ անգամ ակումլյատորից։

Իրանք հիմք էին արել՝ մթոմ անտիմոնը զենքից ա, բայց փորձաքննությամբ պարզվեց, որ զենքից չի (Արայիկ Պետրոսյանի դեմքի, քթի եւ նրա ավտոմեքենայից հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել էին կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր։ անտիմոնի արգասիքներ հանդիպում են կենցաղում եւ բնության մեջ)։

Հարցազրույցի շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ