27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախագահներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, նշվում է, որ համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին, հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու արտգործնախարարների հետ:

Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու համար անհրաժեշտ քայլերը:

«Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով որքան հնարավոր է շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը:

Հանդիպումների ընթացքում կողմերը եւ համանախագահները մտքեր են փոխանակել ներկայացված աշխատանքային առաջարկություններում առկա հիմնական զգայուն հարցերի շուրջ: Համանախագահները նաեւ կոչ են արել վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնել `որպես բանակցային գործընթացի կարեւոր ներդրում: Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ