ՀՀԿ-ն վաղը կներկայացնի նախագահի իր թեկնածուի անունը
Վաղը ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի, թե ՀՀԿ-ն ում թեկնածությանն է սատարելկու ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում: Այս մասին քիչ առաջ ավարտված գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, ով լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և ներսում և միջազգային ատյաններում»,-ասաց նա: Նա ընդգծեց`ՀՀ նախագահի թեկնածուն ունի աշխատանքային փորձ, լեզուների իմացություն ու բարձր հեղինակություն թե Հայաստանում, թե Սփյուռքում: «Թեկնածուին առաջադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը, գործադիր մարմնի բոլոր անդմաները կողմ են արտահայտվել թեկնածուի առաջադրմանը, վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին»,-նշեց Է. Շարմազանովը:
Հարցին, թե ընդդիմության հետ եղել է քննարկում, Շարմազանովը պատասխանեց՝ ոչ, կուսակցությունում քննարկումն էլ է այսօր եղել: «Հանրապետական կուսակցության առաջնորդը կառաջարկի ՀՀԿ ԳՄ կողմից միաձայն առաջադրված թեկնածուին, դրանից հետո բոլորդ կիմանաք: Վաղը կիմանաք, բայց ոչ մի սենսացիա չկա»:
Հարցին, թե խոսքը Արմեն Սարգսյանի մասին է, նա կրկին պատասխանեց, որ թեկնածուի անունը կլինի վաղը: «Մեր թեկնածուն կարող է հավակնել ըննդդիմության առնվազն մի հատվածի հավանությանը»: