04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Ընդդիմությունն ու իշխանությունը խաղում են խաղի կանոններով»

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց՝  մեր տարածաշրջանը ամենառազմականացված գոտիներից մեկն է,  հետևաբար մեր երկիրը պետք է ուժեղ լինի՝ մարտահրավերներին դիմակայելու համար։

Բանախոսը շեշտեց՝ ընդդիմությունն ու իշխանությունը խաղում են  խաղի նույն կանոններով, յուրաքանչյուրին թվում է, որ ինքն է միակը, լավագույնը չծախվածը, չհաճախորդվածը, ինքն անփոխարինելի է:

«Իշխանությունն էլ մտածում է, որ միայն ինքը կարող է առաջնորդել Հայաստանը, օգտվում է ընդդիմության այս վիճակից: Նրանք կարողանում են ներկայանալ առանց այլընտրանքի, որովհետեւ ընդդիմությունն է այդ դաշտը ստեղծում:  Ընդդւմությունը   պիտի համոզիչ այլընտրանք լինի, որ ժողովուրդը   գնա  ընդդիմության հետևից», – նշեց Ռուբեն Հակոբյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ