Աշոտյանը` Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության մասին
ԿԳՆ Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրել է.
”Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել:
Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ
1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2. “Գիտականության” շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:
3. Պաշտպանությունները տեսաձայնագրվում են, ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:
4. Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե “գիտության ջահակիր” եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
5. Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու:
Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ”: